17 ժամ ջուր չի լինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունվարի 9-ին ժամը 07:00-ից մինչև հուվարի 9-ը 00:00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.

Երեւանի Դավթաշեն վարչական շրջանի 1, 2, 3, 4 զանգվածների, Ձոր-1, 2 թաղամասերի, Ա.Միկոյան, Փիրումյաններ, Աղաբաբյան փողոցների,
Կոտայքի մարզի Զովունի գյուղի 21-28 փողոցների, Քասախ գյուղի Մուշ թաղամասի:

վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ.  հունվարի  9-ին ժամը 11:30-15:00-ն կդադարեցվի  Այգեստան 1-8 փողոցների, Հ.Շահինյան, Շարա Տալյան, Ֆիզկուլտուրնիկներ, Ալեք Մանուկյան փողոցների ջրամատակարարումը:

վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ.  հունվարի  9-ին ժամը 10:00-22:00-ն կդադարեցվի Վանաձոր քաղաքի Երեվանյան Խճ., Խնձորուտ 1-8 փողոցների և փակուղիների, Չուխաջյան, Աբեղյան, Գայի, Խուդյակով, Բարեկամության, Հ.Հակոբյան փողոցների, Հ.Հակոբյան 1, 2 նրբանցքների ջրամատակարարումը:

վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ.  հունվարի  9-ին ժամը 10:30-17:00-ն կդադարեցվի Կապան քաղաքի Բաղաբերդ, Հալիձոր  թաղամասերի ջրամատակարարումը:

վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ.  հունվարի  9-ին ժամը 10:00-17:00-ն կդադարեցվի  Գորիս քաղաքի Անկախության 48-101 տների, Սյունիքի 55-99/1 տների, Մ.Մաշտոց 46-95/1 տների, Յու.Բախշյան 5, 7 շենքերի,  Ա.Բակունց  1-22 տների ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: