Հայաստանում օգոստոսի 7-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 166 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:Կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը հասավ 39985-ի։
1 օրում գրանցվել է առողջացման 452 դեպք։
Վերջին 1 օրում գրանցվել է մահվան 5 դեպք։
Բացասական թեստերի թիվը՝ 1228։