Հայաստանում ապրիլի 30-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 134 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:
Կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը հասավ 1932-ի։
Ընդհանուր բուժվածները՝ 929, 1 օրում գրանցվել է առողջացման 29 դեպք։
Մեկ օրում գրանցվել է մահվան 2 դեպք։
Հիշեցնենք, որ երեկ հաղորդված տվյալների համաձայն՝ գրանցվել էր կորոնավիրուսի 1932 դեպք:



