Իսրայելի ռազմաօդային ուժերը հարձակվել են Լիբանանի արեւելքում գտնվող Բաալբեկ քաղաքի մոտ գտնվող Ամխազ գյուղի վրա։ Այս մասին հայտնում է Լիբանանի Ազգային լրատվական գործակալությունը (NNA):
Նշվում է, որ հարձակման թիրախը եղել է բնակելի շենքը։ Նախնական տվյալներով՝ հրետակոծության հետևանքով զոհվել է առնվազն 12 մարդ։
Սեպտեմբերի 23-ին Իսրայելը սկսել է «Հյուսիսի նետեր» ռազմական գործողությունը Լիբանանում շիական «Հըզբոլլահ» շարժման կազմավորումների դեմ, զանգվածային հարվածներ հասցրել շարժման ռազմական օբյեկտներին։ Հայտարարված նպատակն է ստեղծել անվտանգ պայմաններ հրեական պետության հյուսիսային սահմանային շրջաններում, որպեսզի տասնյակ հազարավոր բնակիչներ կարողանան վերադառնալ այնտեղ։ Հոկտեմբերի 1-ի գիշերը Իսրայելի բանակը ցամաքային գործողություն է հայտարարել հարավային Լիբանանի սահմանային շրջաններում։