11-շաբաթյա շրջափակումից հետո Իսրայելը սկսել է...

Իսրայելը և Արաբական Միացյալ Էմիրությունները համաձայնություն են ձեռք բերել, որը թույլ կտա անհապաղ մարդասիրական օգնություն հասցնել Գազայի հատված։ Այս մասին հաղորդում է էմիրաթական WAM գործակալությունը։ 

Համաձայնությունը ձեռք է բերվել ԱՄԷ փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար շեյխ Աբդալլահ բին Զայեդի և Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարի միջև հեռախոսազրույցի արդյունքում, համաձայն որի՝ օգնությունը սկզբնապես կբավարարի Գազայի մոտ 15 000 խաղաղ բնակչի սննդի կարիքները։

Նախաձեռնությունը ներառում է նաև Գազայի հատվածում հացաբուլկեղենի արտադրամասերի շահագործման համար անհրաժեշտ պարագաների, ինչպես նաև երեխաների համար անհրաժեշտ պարագաների տրամադրում։

Չնայած 11-շաբաթյա շրջափակումից հետո Իսրայելը սկսել է թույլ տալ մարդասիրական որոշ օգնության մուտքը Գազայի հատված, սակայն պաղեստինյան անկլավին հարվածները շարունակվում են։ Վերջին մեկ օրվա ընթացքում իսրայելական հարվածներից Գազայի հատվածում զոհվել է գրեթե 100 մարդ։