Որպես անհետ կորած որոնվում է 11 տարեկան Էրիկը: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արաբկիրի բաժնի ավագ իրավախորհրդատու, ոստիկանության մայոր Մարթա Մելիքսեթյանը՝ նշելով, որ նրան տեսնելու կամ ցանկացած այլ տեղեկությունների դեպքում հարկավոր է շտապ զանգահարել 094788980 հեռախոսահամարով:
«Հատկապես հրավիրում եմ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչների ուշադրությունը: Էրիկը չունի առողջական խնդիրներ, առողջ ու խելացի երեխա է»,- գրել է ոստիկանության սպան։



