Պատգամավորները Հայաստանի Ազգային ժողովի` դեկտեմբերի 10-ի նիստին քննարկում են Դավիթ Նահապետյանի թեկնածությունը Կենտրոնական բանկի խորհրդի անդամի պաշտոնում:
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական խորհրդարանական հանձնաժողովի անդամ, իշխող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Եղիշե Սողոմոնյանը ներկայացրեց Նահապետյանի կենսագրությունը, ինչից հետո թեկնածուն ինքը մոտեցավ ամբիոնին եւ ներկայացրեց իր տեսլականն ու հետագա գործունեությունը նոր պաշտոնում: