«100 դրամի դեպքում 13 դրամ պիտի վճարի ՌԴ-ին,...

Արտագնա աշխատանքի մեկնողների համար մեր օրենսդրությունը վաղուց է նախատեսել, որ եկամտահարկ պետք է վճարվի, ինչո՞ւ են հիմա բողոքներ հնչում։ Այդ մասին այսօր Կառավարության նիստի ժամանակ նման հարց հնչեցրեց Նիկոլ Փաշինյանը։

ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանն էլ արձագանքեց՝ պետք է աշխատող քաղաքացին հարկ վճարի և այն պետությանը, որտեղ աշխատում է, և ՀՀ-ին։

Փաշինյանը խնդրեց ավելի հստակեցնել, 100 դրամ աշխատած մարդը որքա՞ն գումար պետք է վճարի։ «100 դրամի դեպքում 13 դրամ պիտի վճարի ՌԴ-ին, 7 դրամ էլ ՀՀ բյուջե»,- հարցրեց նա։ 

Ռուստամ Բադասյանն էլ արձագանքեց՝ այո։