10 վայրկյանում՝ 1,2 մլն դոլար. Տոկիոյում երկո...

Օգոստոսի 25-ին երկու ավազակներ Տոկիոյի Նականո շրջանում գտնվող խանութից գողացել են շքեղ ժամացույցների չորս օրինակ, որոնց ընդհանուր արժեքը գնահատվում է 200 մլն իեն (մոտ 1,25 մլն դոլար)։ Այս մասին հայտնել է NHK հեռուստաալիքը։

Կողոպուտը տևել է ընդամենը 10 վայրկյան։ Այդ պահին խանութում եղել է հինգ աշխատակից, որոնցից ոչ ոք չի տուժել։

Խանութի աշխատակիցները փորձել են հետապնդել հանցագործներին, սակայն նրանց հաջողվել է փախչել՝ այդ թվում՝ օգտագործելով էլեկտրական սկուտեր։ Ոստիկանությունը որոնում է կասկածյալներին։

Կողոպուտը տեղի է ունեցել օգտագործված շքեղ ժամացույցների վաճառքով զբաղվող խանութում, որը գտնվում է Նականո շրջանի հանրահայտ Nakano Broadway առևտրային համալիրում։