Axios․ ԱՄՆ-ն կարող է վերսկսել պատերազմը Իրանի...

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն վերջին օրերին մի քանի օտարերկրյա գործընկերների հայտնել է, որ «այս պահին» ԱՄՆ-ն չի ծրագրում նոր հարվածներ հասցնել Իրանին։ Այս մասին Axios-ին հայտնել են ամերիկացի պաշտոնյան և իրավիճակին ծանոթ երկրորդ աղբյուրը։

Փոխարենը, նրա խոսքով, հիմնական ուշադրությունը կենտրոնացված է ճնշման այլ միջոցների վրա, այդ թվում՝ այս շաբաթ հայտարարված պատժամիջոցների նախաձեռնության։

Ամերիկացի պաշտոնյան նշել է, որ թեև Ռուբիոն հստակ հասկացրել է, որ ԱՄՆ-ն չի ծրագրում վերսկսել լայնածավալ ռազմական գործողությունները, նա չի բացառել հարվածները, եթե Իրանը առաջինը հարված հասցնի։

Ներկայումս ջանքեր են գործադրվում Իրանի դեմ ռազմական գործողություններից խուսափելու համար։

Երկրորդ ամերիկացի պաշտոնյան ասել է, որ ակնկալվում է՝ այս քաղաքականությունը կպահպանվի առնվազն մինչև միջանկյալ ընտրությունների ավարտը (ընտրությունները նշանակված են 2026 թվականի նոյեմբերի 3-ին – խմբ.), որից հետո կարող է կրկին քննարկվել նոր ռազմական արշավ սկսելու հնարավորությունը։

«Մենք այժմ Իրանի հետ բանակցություններ չենք վարում։ Մենք ճնշում ենք գործադրում նրանց վրա։ Այդ ճնշումը կարող է ստիպել իրանցիներին վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ», — հայտարարել է ամերիկացի պաշտոնյան։