10 քաղաքացի հոսպիտալացվել է, կան ծանր դեպքեր․...

Թալին-Բազմաբերդ ավտոճանապարհին տեղի ունեցած շղթայական վթարի հետևանքով 10 քաղաքացի հոսպիտալացվել է տարբեր բուժկենտրոններ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ «Սիրելի՜ քաղաքացիներ, եկե´ք ավելի զգոն ու զգույշ լինենք հատկապես այս օրերին, երբ եղանակը համառորեն իրենն է անում:

Հանրապետական շտապօգնության ծառայության Արագածոտնի մարզային կայանի բրիգադներն այսօր առավոտից աշխատում են գերծանրաբեռնված՝ օպերատիվ բուժօգնություն տրամադրելով Թալին-Բազմաբերդ ավտոճանապարհին տեղի ունեցած շղթայական վթարից տուժածներին։

10 քաղաքացի հոսպիտալացվել է մարզային և երևանյան բուժկենտրոններում.հիմա բուժզննման փուլում են, ունենք ծանր դեպքեր:

Եվս մեկ անգամ հորդորում եմ` պահպանեք անվտանգության կանոնները. պարտադիր ամրակապվեք, մինչև 7 տարեկաններ երեխաների դեպքում` օգտագործեք car seat»,-գրել է նախարարը: