
1 անձ ձերբակալվել է Հայաստան-Պորտուգալիա ֆուտբոլային խաղի տոմսերի վաճառքով ենթադրյալ խարդախությունների համար, ասացին ՆԳՆ-ից:
«Հայաստան-Պորտուգալիա ֆուտբոլային խաղի տոմսերի վաճառքով ենթադրյալ խարդախությունների վերաբերյալ այս պահի դրությամբ ՆԳՆ ոստիկանությունում ստացվել է 10 հաղորդում, որոնցից 5-ը բացահայտվել է, 1 անձ ձերբակալվել է, իսկ մյուս 5 դեպքով բացահայտման ուղղությամբ միջոցառումները շարունակվում են»,- հայտնեց ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։