РИА Новости-ի ռազմական թղթակից Անդրեյ Կոցը Մո...

Մոսկվայում ձերբակալվել է ռուսական ռազմական թղթակից, РИА Новости-ի լրագրող Անդրեյ Կոցը։ Նա խոստովանել է, որ մարիխուանա է գնել: 

Ըստ Baza-ի՝ ձերբակալությունը տեղի է ունեցել փետրվարի 10-ին։ Ոստիկանները Դեկաբրիստովի փողոցում կանգնեցրել են լրագրողին ու նկատել, որ նա հուզվում է։ Այնուհետև իրավապահները խուզարկել են Կոցին և նրա վրա հայտնաբերել մի փաթեթ՝ ինչ-որ նյութով։ Ավելի ուշ փորձաքննությունը ցույց է տվել, որ դա երկու գրամ մարիխուանա է։

Կոցը խոստովանել է, որ մարիխուանա է գնել և տան ետնամասից պահոց է վերցրել: Այժմ ուժայինները փնտրում են արգելված նյութը վաճառողին և նախատեսում են նրա դեմ գործ հարուցել թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար։

Միևնույն ժամանակ, ռազմական թղթակիցը հրաժարվել է մեկնաբանել իր կալանավորումը Baza-ին։ «Չեմ հասկանում, թե որտեղից եք այս տեղեկությունը, չեմ մեկնաբանի»,- ասել է լրագրողը։

Նրա եղբայր Ալեքսանդր Կոցը, որը նույնպես հայտնի ռուս զինվորական թղթակից, աշխատում է Комсомольская Правда-ում, արձագանքել է Կոցի ձերբակալությանը։ Նա չի կարողացել հաստատել իր հարազատի կալանավորումը, քանի որ չունի համապատասխան տեղեկություն։ «Ես ոչինչ չգիտեմ, ես Ավդեևկայում եմ», - ասել է Ալեքսանդր Կոցը:

Անդրեյ Կոցը գործի նյութերը կազմելուց հետո ազատ է արձակվել։ Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի համաձայն՝ թմրամիջոցների ապօրինի ձեռքբերումը կարգավորվում է 228-րդ հոդվածով։ Սակայն լրագրողը կարող է խուսափել քրեական պատժից, քանի որ նրա մոտ հայտնաբերվել է նյութից ընդամենը երկու գրամ։ Ազատազրկում, տուգանք կամ ուղղիչ աշխատանքներ են նախատեսված այն դեպքերում, երբ կասկածյալի մոտ հայտնաբերվել է նյութի զգալի քանակություն՝ վեց գրամից ավելի։ Այս դեպքում պատրաստվում են գործ հարուցել վաճառողի դեմ։