Կարծում եմ ԱԱԾ-ն պարզաբանում կտա․ Արսեն Թորոս...

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձ է կատարել իր տեղակալի ձերբակալման փաստին․«Այս պահին Հայաստանում չեմ և քիչ առաջ տեղեկացա, որ ԱԱԾ-ն իրականացրել է օպերատիվ հետախուզական միջոցառում, ինչից հետո բերման է ենթարկել իմ տեղակալ Արսեն Դավթյանին։ 

Այլ մանրամասների այս պահին չեմ տիրապետում։ Կարծում եմ ԱԱԾ-ն պարզաբանում կտա ավելի ուշ»,-գրել է նախարարը։