Ոստիկանները բերման ենթարկեցին պատգամավոր Արթո...

Ոստիկանները բիրտ ուժի կիրառմամբ բերման են ենթարկում Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիներին: Նրանց թվում է նաև ԱԺ պատգամավոր Արթուր Խաչատրյանը:

Բերման ենթարկելուց հետո ոստիկանները ուժով բացեցին ճանապարհը:

Ավելի վաղ հայտնել էին, որ քաղաքացիները փակել են Երևան-Սևան մայրուղու Հրազդանի հատվածը՝ ի աջակցություն տավուշցիների: Ճանապարհը բացել ցանկացող ոստիկանների և քաղաքացիների միջև վիճաբանություն է սկսվել: