Իսպանիայում 50 միլիոն եվրոյի 25 տոննա հաշիշ է...

Իսպանիայի քաղաքացիական գվարդիան Ալխեսիրաս նավահանգստում (Անդալուսիայի ինքնավար համայնք) առգրավել է մոտ 25 տոննա հաշիշ։ Այս մասին ասվում է թագավորության իրավապահ մարմինների մամուլի հաղորդագրությունում։

Նրանց խոսքով՝ թմրանյութը թաքցված է եղել Մարոկկոյից ժամանած բեռնատարում։ Փաստաթղթերի համաձայն՝ տրանսպորտային միջոցը սեխ էր տեղափոխում Ֆրանսիա։ Սև շուկայում ապօրինի ապրանքների արժեքը կարող է հասնել 50 միլիոն եվրոյի։ Բեռնատարի վարորդը ձերբակալվել է։

Ինչպես պարզաբանել է քաղաքացիական գվարդիան, հաշիշի առգրավված խմբաքանակը վերջին տարիների ամենամեծերից է։