Մոսկվայում մեկնարկել են Թեհրանի՝ ԼՂ կարգավորմ...

Մոսկվայում այսօր մեկնարկել են Իրանի փոխարտգործնախարար Աբաս Արաքչիի և ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոյի բանակցությունները՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ, գրում է IRNA գործակալությունը:

 Ավելի վաղ Իրանը հայտնել է, որ հանդես է եկել Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի կարգավորման նոր նախաձեռնությամբ, որտեղ գլխավոր դերը հատկացված է տարածաշրջանի երկրներին:

Աբաս Արաքչին նշել է, որ իրանական նախաձեռնությունը հիմնված է մարդասիրական սկզբունքների և հակամարտող երկու կողմերի պահանջները հաշվի առնելու վրա: