Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ սկսել...

Վրաստանի խորհրդարանը լիագումար նիստում սկսել է երկրորդ ընթերցմամբ քննարկել օտարերկրյա գործակալների մասին օրինագիծը։

Պատգամավորները հոդված առ հոդված քննարկում են նախագիծը։ Խորհրդարանական մեծամասնության առաջնորդ Մամուկա Մդինարաձեն արդեն հայտարարել է, որ օրինագծի քննարկումը, հնարավոր է, չավարտվի մեկ օրում, և այն կտեղափոխվի հաջորդ օր։ Ապրիլի 29-ին խորհրդարանական իրավական հարցերի հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ պաշտպանել է օտարերկրյա գործակալների մասին օրինագիծը։

Ապրիլի 17-ին Վրաստանի խորհրդարանը առաջին ընթերցմամբ հավանություն է տվել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծին, որին դեմ են արտահայտվել երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, ընդդիմությունը և արևմտյան դիվանագետները, որոնք դա համարում են Եվրամիությանը հանրապետության ինտեգրման խոչընդոտ։ Ապրիլի 15-ից Թբիլիսիում ընդդիմադիրներն ու քաղաքացիական ակտիվիստներն օրինագծի դեմ բողոքի ակցիաներ են անցկացնում։