Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ բնակավայրում էլեկ...

Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Գեղհովիտ բնակավայրում ապրիլի 16-ին անցկացվելու է «Ազդարարում, տարհանում և պատսպարում» թեմայով սեմինար պարապմունք և գործնական վարժանք, որի ընթացքում` ժամը 13։00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, գործարկվելու է էլեկտրական շչակ: ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից՝ բնակիչներին խնդրելով չանհանգստանալ։