Ամբողջ Հայաստանը պետք է ոտքի կանգնի․ Անդրանիկ...

Այսօր «Մայր Հայաստանն» իրազեկման ակցիա է իրականացնում Գյումրիում՝ կոչ անելով դեմ արտահայտվել Տավուշում միակողմանի զիջումներին։

«Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանը հայտարարել է, որ ամբողջ հասարակությունը պետք է ոտքի կանգնի, ամեն մեկն իր տեղում պետք է ակտիվություն ցուցաբերի, որ Հայաստանն էլ չկրկնի Արցախի ճակատագիրը։

«Զիջումները բերելու են նոր զիջումների, քանի որ Ալիևի ախորժակը չի փակվելու»,-ընդգծել է Ա․Թևանյանը։