ԱՄՆ պետքարտուղարության անդրադարձը ՀՀ-ում երեխ...

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «2024 թվականի ապրիլի 22-ին հրապարակված ԱՄՆ պետքարտուղարության զեկույցներում առանձնակի ուշադրության կենտրոնում են երեխաների հանդեպ խտրականության, հասարակական չարաշահումների և մարդկանց թրաֆիքինգի դրսևորումները։

Ըստ զեկույցի՝ էթնիկ փոքրամասնական խմբերի, մասնավորապես՝ եզդիների, քրդերի ու մոլոկանների երեխաների շրջանում շատ ավելի ցածր է դպրոցի և դասերի հաճախելիության ցուցանիշը, և բարձր է իններորդ դասարանից հետո ուսումը կիսատ թողնելու ցուցանիշը: Փետրվարի 13-ին Ազգային փոքրամասնությունների պաշտպանության մասին շրջանակային կոնվենցիայի հարցերով Եվրոպայի խորհրդի խորհրդատվական կոմիտեն անհանգստություն հայտնեց՝ եզդիների կողմից հանրակրթությունը կիսատ թողնելու բարձր ցուցանիշների վերաբերյալ, ընդ որում՝ աղջիկների շրջանում այդ ցուցանիշն ավելի բարձր էր, քան տղաների մոտ։ Կոմիտեն փաստում էր, որ իշխանությունների կողմից այս խնդրի լուծման ուղղությամբ բավարար ջանքեր չեն գործադրվել։ Թեպետ հիմնական և ավագ դպրոցներում դասավանդվում է ասորերեն, քրդերեն և եզդիերեն, սակայն եզդիական համայնքը նշում էր, որ եզդիերենի դասավանդման ծավալները բավարար չէին՝ հաշվի առնելով համայնքի մեծությունը։ Ըստ պաշտոնական տեղեկության՝ եզդիերեն դասավանդվում էր Արագածոտնի և Արմավիր մարզերի 27 դպրոցներում, ընդ որում՝ այդ դպրոցներից 15-ում (առավելապես Արագածոտնի մարզում) առարկան ներառված էր հիմնական ուսումնական ծրագրում։

Եզդի երեխաներից շատերը, ըստ հաղորդումների, դպրոց գնալու պահին հայերեն չգիտեն կամ վատ են խոսում։ Որոշ դեպքերում աղջիկներն ուսումը կիսատ են թողնում վաղ ամուսնությունների պատճառով, իսկ տղաները՝ ընտանիքի համար ապրուստի միջոցներ վաստակելու համար։

Ըստ փորձագետների՝ դպրոցներում ձևավորվել են գենդերային կարծրատիպեր ու դերեր։ Սրանք ներառել են տեսակետներ ու գործելակերպեր, որոնք նվազեցրել են աղջիկների դերը, որը արտացոլվել է տնտեսական գործունեության մեջ, ազդել է ղեկավար դիրքերում աղջիկների մասնակցության ցածր ցուցանիշի վրա, պատճառ է եղել կանանց գործազրկության բարձրացման, թերզբաղվածության, և նրանց է վերապահվել չվճարվող տնային աշխատանքի ու խնամքի գործառույթը։ Դասագրքերից եկող գենդերային կարծրատիպերն ու դասավանդման ընթացքում դրսևորվող գենդերային կողմնակալությունը հետ են պահել աղջիկներին միջին և ավագ դպրոցում բնագիտություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ, ճարտարագիտություն և մաթեմատիկա առարկաներում խորանալուց»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: