Ан-12 ռազմական ինքնաթիռի վթարային վայրէջքի հե...

Ан-12 ռազմական ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել Եկատերինբուրգի Կոլցովո օդանավակայանում, հայտնում է ТАСС-ը:

«Ан-12 ռազմական ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Կոլցովոյի օդանավակայանում ՝ շասսիի վնասման պատճառով»,- պարզաբանել է գործակալության աղբյուրը:

Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան:

Օդանավակայանն արտակարգ վայրէջքից հետո որոշ ժամանակով փակ է եղել: Կոլցովոյի օդանավակայանի փակման հետևանքով Եկատերինբուրգ-Մոսկվա և Եկատերինբուրգ-Երևան չվերթները հետաձգվել են մինչև ժամը 08:30-ը(UTC):

«Ан-12-ում եղել է շուրջ տասը մարդ»,- հայտնել են տարածաշրջանի արտակարգ իրավիճակների ծառայությունից: