«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի կողմից առաջարկվել է ներդրումային ծրագիր՝ մոտակա 5 տարիների արդյունքում, այսօր Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Արմեն Սիմոնյանը:
«Խոսքը 350 միլիոն դոլարին համարժեք դրամի ներդրման մասին է»,- նշեց նա:
Փոխնախարարը նշեց, թե հարցը քննարկվել է Հանրային ներդրումային կոմիտեում, պայմանագրի հետ կապված որոշակի հարցեր կան, որոնք պետք է ուսումնասիրվեն:
«Դրանից հետո, կարծում եմ, կառավարությունը կտեղեկացնի ընթացքի մասին»,- նշեց փոխնախարարը:



