
«Զվարթնոց» օդանավակայանում ԱԱԾ սահմանապահները չեն թողել որպեսզի Արմեն Չարչյանը սահմանը հատի՝ պատճառաբանելով, թե իբր Արմեն Չարչյանի ելքը փակ է, այն դեպքում երբ դատարանի որոշումը ազատ տեղաշարժի սահմանափակումը վերացնելու վերաբերյալ վաղուց ուղարկվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ։ Այս մասին գրել է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։
«Դեռևս հունիսի 23-ին ոստիկանությունից մեզ հավաստիացրել էին, որ ՍԷԿՏ համակարգում առկա սահմանափակումը վերացված է։ Սա ուղղակի իրավական նիհիլիզմ է։ ՀՀ Ներքին գործերի նախարարությունից պահանջում եմ նշվածի վերաբերյալ գրավոր պարզաբանում Արմեն Չարչյանը պետք է մեկներ Մադրիդ որտեղ վերջինս մասնակցելու էր Հայ բժիշկների համաշխարհային կոնգրեսին, ընդ որում՝ Արմեն Չարչյանը հանդիսանալով ադմինիստրատիվ խորհրդի անդամ այդ համագումարին պետք է հանդես գար ելույթով։ Սակայն մինչ այս պահը հարցը դեռ լուծում չի ստացել։ Սա լուրջ հարված է ՀՀ-ի հեղինակությանը։ Լավ ինչքան կարելի է…»,-գրել է փաստաբանը։