ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանն այցելել է սահմանագոտի: Այս մասին հայտնել են ՊՆ-ից։
Էդվարդ Ասրյանը շրջել է մարտական հենակետերում, ծանոթացել ծառայության կազմակերպմանը, զրուցել զինանձնակազմի հետ և շնորհավորել գալիք տոների կապակցությամբ:
Շրջայցի ընթացքում ԶՈՒ ԳՇ պետը ծառայության ընթացքում աչքի ընկած մի շարք զինծառայողների հանձնել է խրախուսական նվերներ։