Պեսկովը՝ ԱՄՆ-ի հետ դիզելի գործարքի և Ուկրաինա...

ԱՄՆ-ի հետ դիզելի շուրջ պայմանավորվածությունների և Ուկրաինայի հարցում Ռուսաստանի դիրքորոշման միջև ուղղակի կապ չկա, խոսքը ռուս-ամերիկյան համագործակցության փոխշահավետ հոդվածի մասին է: Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Այստեղ ուղղակի ինչ-որ փոխկապակցվածություն եu չեմ տեսնում», - պատասխանել է Կրեմլի ներկայացուցիչը հարցին, թե արդյոք կա փոխկապակցվածություն դիզելի մատակարարումների շուրջ պայմանավորվածությունների և Ուկրաինայի հարցում Ռուսաստանի դիրքորոշման միջև:

Պեսկովն ընդգծել է, որ դիզելի շուրջ պայմանավորվածությունները ռուս-ամերիկյան համագործակցության շատ փոխշահավետ հոդված են: