Արցախահայության խնդիրները պետական գաղտնիք չեն...

«Ընդամենը երկու շաբաթ առաջ՝ սեպտեմբերի 23-ին, Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում, այսինքն՝ իմ նախաձեռնությամբ, տեղի ունեցավ արցախահայության սոցիալ-տնտեսական և իրավական խնդիրներին նվիրված մեծ բաց քննարկում։

Ասեմ, որ քննարկմանը մոտավորապես 70-ից ավելի մասնակից կար, և ներկայացված էին արցախահայության բոլոր շերտերը՝ թե՛ հասարակական կազմակերպությունները, թե՛ Արցախի Հանրապետության քաղաքական շրջանակները, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի փոխնախագահները, նախկին պետնախարարը և այլն, և այլն։ Մի խոսքով՝ հանգամանալից քննարկում էր։

Բայց ուղղակի հիշեցնեմ, որ քննարկման կեսից «Քաղաքացիական պայմանագիրը» հայտարարությամբ դուրս եկավ՝ հայտարարելով, որ «Արցախի Հանրապետություն» բառերի գործածությունն իրենց համար անընդունելի է՝ դրա չգոյության պատճառով։ Եվ դուրս եկան՝ առանց լսելու, խորանալու, թե ինչ լրջագույն մարտահրավերների են դիմագրավում արցախահայերը»,- այս մասին այսօր՝ հոկտեմբերի 13-ին, լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։