«Զրույցը ոչ պաշտոնական է եղել, տևել մի քանի ր...

Մոսկվայում, ԱՊՀ տնտեսական խորհրդի շրջանակներում, կայացել է Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների հանդիպումը: Տեղեկությունը Sputnik Արմենիային հաստատել են Մհեր Գրիգորյանի գրասենյակից։ Զրույցը ոչ պաշտոնական է եղել, տևել մի քանի րոպե։ Թեման եղել է հայ-ադրբեջանական սահմանին վերջին սրացումը, նշել են գերատեսչությունում։