ԶՊՄԿ գլխավոր տնօրենը պարգևատրվել է ՀԱՊՀ Ոսկե...

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հիմնադրման 70-ամյակի և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի  հետ երկարատև սերտ համագործակցության համար պարգևատրվել է ՀԱՊՀ Ոսկե հուշամեդալով։   Հուշամեդալը նրան է հանձնել Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր Գոռ Վարդանյանը։