«Բոլոր հայ մայրերին խնդրում եմ գտնվել այստեղ , որովհետև հերոսի մորն են դատում , այսինքն մեր մոտ արժեքային ահմակարգն այնքան է զրոյացել , որ բացարձակ իրավապահ համակարգում չկա հարգանք հերոսի մոր նկատմամբ»,-դատարանի բակում ասաց զոհված հերոս Մխիթար Գալեյանի հայրը՝ Գարիկ Գալեյանը։ Հիշեցնենք , որ այսօր դատարանը քննում էր 44-օրյա պատերազմում զոհված Ժորա Մարտիրոսյանի մոր՝ տիկին Գայանեի գործը, ում ձերբակալել են Աշոտ Փաշինյանի հետ ունեցած միջադեպից հետո։



