Զոհված նահատակների հիշատակը ոգեկոչելու նպատակ...

2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 9-ը տևած Արցախյան պատերազմի ընթացքում Հայրենիքի պաշտպանության համար զոհված նահատակների հիշատակը ոգեկոչելու նպատակով 2020 թվականի դեկտեմբերի 19-ից 21-ը Հայաստանի Հանրապետությունում հայտարարվում է սուգ։

Այս կապակցությամբ Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությունում բացվելու է սգո մատյան։

Կորոնավիրուսային համավարակով պայմանավորված իրավիճակից ելնելով՝ ՀՀ դեսպանությունը նպատակահարմար է գտնում ցավակցական ուղերձներ ընդունել դեսանության էլեկտրոնային փոստի հասցեին (armiranembassy@mfa.am):