Զոհրաբ Մնացականյանն իր «դասալքության» համար ա...

ՀՀ Արտաքին գործերի նախկին նախարար Զոհրաբ  Մնացականյանը գիտի, տեղյակ է, որ թշնամին զորքով  հարմարավետ տեղավորված է  երկրի ներսում, բայց վախենում է այդ մասին խոսել կադրում:

Այսօր Yerervan.Today-ի թղթակիցը պատահաբար «հայտնաբերել է» նախկին նախարարին իր նոր աշխատավայրում, փորձել է հարցեր ուղղել իր հրաժարականի իրական պատճառների, «փաշինյանական դելիմիտացիայի» ու Սյունիքում կատարվողի մասին, մասնավորաբար՝ ճշտելու՝ ի վերջո ո՞ւմ տարածքն է թշնամու զավթածը։ Բայց  երկիրը ծանր վիճակում լքած ԱԳ նախարարը նախընտրեց իբր դիվանագիտորեն ժպտալ ու լուռ փախչել հանրությանը հուզող հարցերից: ԱԳ նախկին նախարարը լրագրողի համառ հարցապնդումներից հետո ստիպված եղավ խիստ անհարմար դրության մեջ դնել իրեն:

Մանրամասն՝ տեսանյութում։

Սյուզի Բադոյան