Զոհերի թիվը Սիրիայի արեւմուտքում հասել է 973-...

Սիրիայի նոր իշխանությունների անվտանգության ուժերի եւ երկրի արեւմուտքում նախկին նախագահ Բաշար Ասադի զինված կողմնակիցների խմբերի միջեւ բախումների հետեւանքով խաղաղ բնակիչների շրջանում զոհերի թիվը մեկ գիշերվա ընթացքում 830-ից հասել է 973-ի։ Այս մասին հայտնել է լիբանանյան Al Nahar թերթը։ Նրա տեղեկացմամբ՝ մահացածների մեջ կան կանայք եւ երեխաներորոնց թիվը չի նշվում։

Զոհերի մեծ մասը պատկանում է ալավիների համայնքին, որի ներկայացուցիչներն արաբական հանրապետությունում կազմում են բնակչության 12 տոկոսը։

Անվտանգության ուժերը վերականգնել են վերահսկողությունը Լաթաքիա եւ Տարտուս նահանգների առափնյա շրջանների նկատմամբսակայն լեռնային շրջաններում բախումները շարունակվում են։ Մարտի 6-ին սկսված ռազմական գործողության ընթացքում սպանվել է ավելի քան 250 զինյալ։ Սիրիայի նոր իշխանություններին աջակցող զինված ուժերը կորցրել են 231 մարտիկ։

Մարտի 9-ին Սիրիայի ժամանակավոր նախագահ Ահմեդ ալ-Շարաայի գրասենյակը հայտնել է, որ պետության ղեկավարը անկախ կոմիտե է ստեղծել՝ պարզելու այն հանգամանքները, որոնք հանգեցրել են բռնության սրման երկրի արեւմուտքի ափամերձ նահանգներում։ Telegram-ալիքում հրապարակված փաստաթղթի համաձայն՝ դրանում ընդգրկվել են յոթ դատավորներ։