Զինվորականները ամիսներով առաջնագծում ծառայութ...
Զոդի զորամասի պայմանագրային զինծառայողները ստացան իրենց ամենամսյա դրամական բավարարումը
Հունիսի սկզբին ստանում էի բազմաթիվ ահազանգեր այն մասին, որ Արարատի Զոդի զորամասից Գեղարքունիք տեղափոխված և Վերին Շորժայում ծառայություն իրականացնող Զոդի պայմանագրայինները Վերին Շորժայում ծառայության համար աշխատավարձ չեն ստանալու: Այսինքն՝ զինվորականները ամիսներով առաջնագծում ծառայություն են իրականացրել, բայց չեն վճարվել...
Դիմել էի ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատարին՝ բարձրացնելով նաև զինծառայողների հավելավճարների/լրավճարների վերաբերյալ հարցը:
Արդեն ստացել եմ պատասխան գրություն և արդյունքում տեղեկացնում եմ, որ
 Զոդի զորամասի բոլոր պայմանագրային զինծառայողները, որոնք ընդգրկված են եղել և ներկայումս ընդգրկված են ՀՀ Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի հատվածում մարտական առաջադրանքի կատարման և մարտական հերթապահության, ստացել են իրենց ամենամսյա դրամական բավարարումը,
 2021թ. հուլիս ամսից հետո թվաքանակների հաստատման դեպքում Զոդի զորամասի համապատասխան ստորաբաժանումների կողմից սահմանված կարգով կհաշվարկվեն և բոլոր այն պայմանագրային զինծառայողներին, որոնք գտնվել են Վերին Շորժայում, կվճարվեն մարտական հերթապահության համար նախատեսված հավելումները՝ փաստացի ծառայած օրերի դիմաց։
Բարի և անփորձանք ծառայություն մեր բոլոր զինծառայողներին: Գիտեք՝ ձեր բոլոր խնդիրներին անդրադառնում եմ արտահերթ և հրատապ կարգով: Եվ ուրախ եմ, որ ինչ-որ կերպ նպաստում եմ դրանց լուծմանը: