Զինվորական որևէ կացարանում հրդեհ չի եղել. ՊՆ...

Այսօր հրդեհ որևէ կացարանում չի եղել: Տարածվող տեսանյութը, նախնական ուսումնասիրությամբ, մի քանի տարվա վաղեմություն ունի: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։

«Տեսանյութը տարածող և այն իբր այսօր տեղի ունեցած դեպք ներկայացնող զլմ-ներին և ֆեյսբուքյան օգտատերերին հորդորում ենք սահմանված կարգով հերքել տեղեկությունը»,- նշել է խոսնակը:

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան մի շարք օգտատերեր տարածել էին առաջնագծում գտնվող զինվորական կացարանի այրվելու կադրեր (աղբյուրը այստեղ)։ Նկատենք նաև, որ այս դեպքը հերքող ՊՆ-ն վերջին տարիներին տասնյակ սուտ տեղեկություններ է տարածել և ակնհայտ է, որ քաղաքացիները կարող են չվստահել ՊՆ հերքումներին ու պարզաբանումներին։