Զինվորական համազգեստը «սպեցովկա» է օգտագործվո...

«Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Արթուր Խաչատրյանը զինվորական համազգեստի վաճառքի, քաղաքացիական անձանց կողմից այն կրելու հետ կապված դիտարկումներ անելուց հետո նշեց, որ համազգեստի վաճառքը պետք է արգելել։

«Գնում ես մեքենայի արհեստանոց, տեսնում ՝ կեղտոտ- մրոտ զինվորական համազգեստը  «սպեցովկա» է  օգտագործվում»։

Պատգամավորի խոսքով պատասխանատվություն պետք է նախատեսել ոչ միայն համազգեստ կրող քաղաքացիական անձանց համար, այլև՝  վաճառքի պարագայում։