Զինծառայողների երեխաները հյուրընկալվել են Ռազ...

Երեխաների պաշտպանության օրվա առթիվ հունիսի 1-ին ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանությունում հյուրընկալվել են զինծառայողների երեխաները:

Ինչպես հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից, փոքրիկ հյուրերը մասնակցել են տոնական միջոցառմանը, մանկական գնացքով շրջել Ռազմական ոստիկանության տարածքում։ Միջոցառումն ուղեկցվել է տոնական երաժշտությամբ և հյուրասիրությամբ: