Զինծառայողների արձակուրդային վճար ստանալու մա...

Դեռևս 3 տարի առաջ Սահմանադրական դատարանը որոշում էր ընդունել և հակասահմանադրական էր ճանաչել համապատասխան օրենքի այն դրույթը, որի համաձայն՝ զինծառայողներն իրենց ամենամյա արձակուրդայինները, եթե կուտակում են, իրավունք չունեն երկու տարուց ավելի արձակուրդային վճար ստանալու, ԱԺ-ում ներկայացրեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Տարոն Սիմոնյանը:

Նրա խոսքով՝ ՍԴ-ն պարտադրել էր, որ բոլոր չօգտագործված արձակուրդների համար վճար ստանան: Սիմոնյանն ընդգծեց, որ կառավարությունը 3 ամիս ժամանակ ուներ օրենքում փոփոխություն կատարելու, բայց ոչինչ չի արել:

«Նախաձեռնություն բերեցինք, որպեսզի դրույթը փոխվի: Տրամաբանությունը նրանում է, որ թույլ տան այդ իրավունքից օգտվեն նաև զինծառայողները: Բայց գլխադասային հանձնաժողովը մերժեց մեր նախաձեռնությունը, թեև ընդունում էր, որ կարգավորումը հակասահմանդրական է: Առաջարկվեց մեկ ամսով հետաձգել: Չենք համաձայնել: Սա անհետաձգելի որոշում է: Այնպես, որ դրական քվերակեք՝ չնայած՝ ում ինչ եմ ասում», - ասաց Սիմոնյանը:

Որոշումը, սակայն, չընդունվեց: