Ի դեմս Ադրբեջանի՝ Հայաստանը ստացել է մատակարա...

Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել ավելի քան 40 հազար տոննա տարբեր բեռներ Ռուսաստանից և Ղազախստանից: Բացի այդ, Ադրբեջանն ինքն է սկսել նավթամթերք մատակարարել Հայաստանին:

Այս մասին օկուպացված Շուշիում IV Գլոբալ մեդիա ֆորումի ժամանակ հայտարարել է  Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, փոխանցում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

Նրա խոսքով՝ ի դեմս Ադրբեջանի՝ Հայաստանը ստացել է մատակարարումների հուսալի աղբյուր։

«Եթե նման հնարավորություն չլիներ, Երևանը ստիպված կլիներ անհրաժեշտ ռեսուրսներ փնտրել ամբողջ աշխարհում»,-նշել է Ալիևը։