Զինանշանի առումով մտածելու բան ունենք, այն պե...

Այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը անդրադարձավ զինանշանի փոփոխության հարցին և նշեց, որ այդ հարցով որևէ աշխատանքային խումբի որ ունի աշխատանքյաին ձևաչափ՝ չկա:

«Իհարկե հարցը ձևակերպված է և դրա շուրջ պետք է մտածել բայց ավելի կոնկրիետ աշխատանքային պրոցես չկա»,-ասաց նա և նշեց, որ պետք է մտածել այն խնդիրների մասին, որոնք գուցե կարիք ունեն փոխելու։

«Ես որպես այդ ոլորտը կարգավորող նախարար առաջին հերթին կարիք ունեմ լսելու պրոֆեսիոնալ կարծիք և մասնագետների: Ես կարծում եմ, որ մենք մտածելու բան ունենք: Պետական խորհրդանիշները պետությւան դեմքն են և որևէ փոփոխություն պետք է շատ լավ մտածված, քննարկված, և հասկացված լինի, այսինքն պետք է հասկանանք ինչն ենք փոխում և ինչի»,-ասաց նա և նշեց, որ մենք մեր պատմությունից չենք հրաժարվում, ուղղակի պետք է հասկանալ ինչպես ենք մենք վերաբերում մեր ներկային:

Անդրադառնալով կրթական հաստատություններին, նախարարն ասաց, որ շարունակաբար ունենալու ենք օպտիմալացման գործընթքաց, քանի որ ունենք շուրջ հարյուր հաստատություններ: «Խոսքը այստեփղ անհարկի ավելի մեծ թվով հաստատություններ չունենալու և ավելի արդյունավետ ուեննալու մասին է»,-հավելեց նա: