Զինադադարից հետո Գազայում ավելի քան 70 մարդ է...

Զինադադարի մասին համաձայնագրի հռչակումից ի վեր իսրայելական հրետակոծությունների պատճառով Գազայի հատվածում ավելի քան յոթանասուն խաղաղ բնակիչ է զոհվել։ Այս մասին հայտնում է պաղեստինյան Al Aqsa հեռուստաալիքը՝ վկայակոչելով Գազայի քաղաքացիական պաշտպանությանը։

«Զինադադարի մասին համաձայնագրի հայտարարումից ի վեր, սիոնիստական ​​օկուպացիոն ուժերը սպանել են 71 մարդու, այդ թվում՝ 61-ը՝ Գազա քաղաքում», - ասել է տարածաշրջանի քաղաքացիական պաշտպանության ներկայացուցիչ Մահմուդ Բասալը։

Ավելի վաղ, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը հայտարարել էր, որ ՀԱՄԱՍ-ը մերժում է հրադադարի համաձայնագրերը՝ փորձելով լրացուցիչ զիջումներ կորզել:

Միաժամանակ, ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչները հայտարարեցին իրենց հավատարմությունը Գազայում հրադադարի մասին համաձայնագրին, որը ձեռք է բերվել միջնորդների օգնությամբ։