«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը դեռ քննարկումների մեջ է, թե ում են նշանակելու նոր ձեւավորվելիք ներքին գործերի նախարար:
Եվ, ահա, մեր տեղեկություններով՝ այժմ իշխանությունները որպես ներքին գործերի նախարար են տեսնում ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանին։ Թեեւ նա հրապարակային կերպար չէ, եւ դժվար է պատկերացնել, թե ինչպես է ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ամբիոնից խոսելու, այնուամենայնիվ այս պահին ՔՊ թիմում քննարկումները Ղազարյանի ուղղությամբ են: ՀՀ ոստիկանապետի պաշտոնը թերեւս կզբաղեցնի Վահե Ղազարյանի առաջին տեղակալը՝ Արամ Հովհաննիսյանը: Վերջնական որոշում, սակայն, դեռ չկա:
Ամբողջական հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում



