«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. 2021 թվականի մայիսի 10-ին՝ Ազգային ժողովում վարչապետի ընտրության հատուկ նիստի ժամանակ, Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Սեւանա լճի մակարդակը վերջին 60 տարվա համար կհասնի ռեկորդային նիշի։ «Առաջիկայում սպասվում է թերեւս մեր ժամանակների ամենասենսացիոն նորություններից մեկը. 2021 թվականի հունիս-հուլիսին Սեւանա լճի մակարդակը կլինի ամենաբարձրը վերջին 60 տարվա ընթացքում։ Կեսկատակ-կեսլուրջ, այստեղ պետք է արձանագրել, որ սա ջրային ռեսուրսների բոլորովին նոր որակի կառավարման արդյունք է»,- նշել էր նա։
Նիկոլ Փաշինյանի հերթական սենսացիոն հայտարարություն-խոստումը, փաստորեն, ընդամենը քաղցր սուտ էր: Հիշեցնենք, որ դեռեւս 2020-ին Փաշինյանի կաբինետը քննարկման էր ներկայացրել «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման, բնականոն զարգացման եւ օգտագործման միջոցառումների 2021 թվականի տարեկան ծրագրը», որի նպատակը Սեւանա լճի մակարդակի բարձրացումն էր: Ծրագրի ճակատագիրն այդպես էլ անհայտ մնաց, դե իսկ Սեւանա լճի մակարդակը, փաստորեն, չբարձրացավ, ու Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ խաբեց քաղաքացիներին:
Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում



