«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. 2014 թվականին Երևանում երիտասարդությունը փողոց էր դուրս եկել՝ բողոքելով կուտակային կեսաթոշակների օրինագծի դեմ: Բազմաթիվ բողոքի գործողությունների պատճառ դարձած վիճահարույց համակարգին ժամանակին դեմ էին նաև այժմ «Ապրոլու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամներն ու ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Նա Ազատության հրապարակի հարթակից հայտարարում էր. « Աստեղ եմ ասելու, որ դեմ եմ պարտադիր կուտակայինին ու ինձննց կախված ամենը կանեմ այս լուսավոր շարժման հաղթանակի համար»:
Բայց օրենքը ո՛չ երկու ամիս անց, ո՛չ էլ մինչև օրս ոչ միայն չչեղարկվեց, այլ գործում է ճիշտ նույն այն կանոններով, որ առաջարկել ու մշակել էին նախկին իշխանությունները: Կուտակայինի մասին օրենքի մասով, փաստորեն, Փաշինյանը հերթական անգամ ստել է:
Նկատենք, որ դեռևս 2014-ին կուտակայինին դեմ հանդես եկողների մտավախություններից մեկն էլ այն էր, որ համակարգը ներդնելիս Հայաստանի նախկին իշխանությունները օգտվել են 1981-ին Չիլիում բռնապետ Ավգուստո Պինոչետի կառավարման ժամանակ ներդրված համակարգի փորձից»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում



