«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Իշխանական պատգամավորները խորը թմբիրից արթնացել ու իմացել են, որ փողոցներում, մայթերում ինքնամոռաց կերպով ինքնագլոր վարող քաղաքացիները երբեմն վտանգում են մյուս քաղաքացիների կյանքն ու մարդկային եւ մեքենաների վթարների պատճառ դառնում: Վերջերս հրապարակվել էր, որ ինքնագլորներից տուժած մոտ 5 տասնյակ քաղաքացի է հոսպիտալացվել՝ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով: Եթե այս հանգամանքն է անհանգստացրել Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Վիլեն Գաբրիելյանին ու Զարուհի Բաթոյանին, ու որոշել են ինքնագլորների բերած վնասների մասին քննարկում կազմակերպել խորհրդարանում, ապա փառք տանք Աստծուն, որ քաղաքացիների առողջությունը նրանց գոնե անհանգստացնում է:
Ցանկացած երեւույթ ի սկզբանե պետք է քննարկել, հաշվարկել ռիսկերը, ապա նոր միայն թույլտվություններ ընծայել ու կանաչ լույս վառել: Իհարկե, բացառված չէ, որ իշխանավորները հերթական անգամ կարող են նախկիններին մեղադրել, որ, ենթադրենք, սաբոտաժ անելու համար հենց նրանք են դիտմամբ ինքնագլորների տակ նետվում (Աստված նրանց «հեղափոխական» երեւակայություն է տվել, չի խնայել), բայց փաստն այն է, որ դրանք ո՛չ նախկիններն են ներկրել, ո՛չ էլ, առավել եւս, դրանով իշխանություն վերցնելու հայտ են ներկայացրել: Դուք եք թույլ տվել. սեթեւեթանքը անտեղի է եւ չընկալվող։
Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարուն



