«Ժողովուրդ»․ Հայաստանը դուրս է մնում աշխարհի...

«Մինչ հայաստանյան ներքաղաքական կյանքում նախընտրական կրքեր են բորբոքվում, Արցախում և տարածաշրջանում նոր զարգացումներ են տեղի ունենում։ Երեկ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Իլհամ Ալիևի հետ այցելել էր Շուշի։ Այս այցն արդեն իսկ քննադատվել է ՀՀ՝ ղեկավար չունեցող ԱԳՆ-ի կողմից։

Հայտարարության մեջ ասվում է. «Որպես տարածաշրջանային խաղաղության և անվտանգության դեմ ուղղված ակնհայտ սադրանք՝ խստորեն դատապարտում ենք հունիսի 15-ին Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների համատեղ այցելությունն Արցախի՝ ներկայումս ադրբեջանական օկուպացիայի տակ գտնվող հայկական պատմական և մշակութային կենտրոն՝ Շուշի քաղաք»:

Իhարկե, այս իրավիճակում զարմանալի է պաշտոնյա չունենալը, սակայն աշխարհաքաղաքական զարգացումները չեն սպասում ՀՀ ընտրությունների ավարտին։ Նախօրեին տեղի ունեցած Էրդողան-Բայդեն հանդիպումից հետո Ժնևում հունիսի 16-ին սպասվում է Բայդեն-Պուտին հանդիպումը, որի շրջանակում նրանք կքննարկեն ռազմավարական կայունության, COVID-19-ի դեմ պայքարի, կիբերհանցագործության դեմ պայքարի, ինչպես նաև տարածաշրջանային հարցեր՝ ներառյալ իրավիճակը Մերձավոր Արևելքում, Ուկրաինայում և Լեռնային Ղարաբաղում։