«Ժողովուրդ». Երևանի փոխքաղաքապետը զայրացրել է...

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Երեւանի փոխքաղաքապետ Գեւորգ Սիմոնյանը խիստ զայրացրել է Կոնդի բնակիչներին: Պատճառը Երեւանի ավագանուն ներկայացված նախագիծն է, ըստ որի՝ թիվ 1, 5 պոլիկլինիկաները եւ «Քաղաքային էնդոկրին դիսպանսեր» ՓԲԸ-ն միանալու են թ. 4 պոլիկլինիկային: Կոնդեցիների պատմելով՝ այս միավորման իրական հեղինակը Երեւանի քաղաքապետի թեկնածու, նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն է: Այս լուրն այնքան է զայրացրել բնակիչներին, որ նրանք վստահեցնում են, որ որեւէ դեպքում թույլ չեն տա Ավինյանի մտադրությունները կյանքի կոչել եւ պոլիկլինիկայի շենքը վերածել հյուրանոցի: Բացի այդ, Երեւանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն ու նախագծի հեղինակ, փոխքաղաքապետ Գեւորգ Սիմոնյանը չեն բարեհաճել բնակիչների հետ նախապես քննարկել պոլիկլինիկաների միավորման ծրագիրը:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում