«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Երեւանում բնակարանների գները մեկ ամսվա ընթացքում էլի բարձրացել են: Ըստ մասնագետների կանխատեսումների` անշարժ գույքի գները չեն նվազելու, այլ մինչեւ տարեվերջ ավելի են բարձրանալու: «Ժողովուրդ» օրաթերթը վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ այս տարվա ապրիլին, մարտի համեմատ, բնակարանների թանկացում արձանագրվել է Երեւանի բոլոր վարչական շրջաններում:
Բնակարանի գինը բարձրացել է նաեւ Նուբարաշենում, որտեղ մարտին բնակարանի մեկ քմ-ն արժեցել է 197 հազար դրամ, իսկ ապրիլին՝ 200 հազար դրամ։ Մասնագետների խոսքով՝ թանկացել են ոչ միայն բնակարաններն ու տները, այլեւ վարձակալության ծառայության գինն է բարձրացել: Այս տարեսկզբից գրեթե 50 տոկոսով բարձրացել են վարձու բնակարանների վճարները՝ չնայած այն հանգամանքին, որ վերջին ամիսներին Ռուսաստանից եկողների հոսքը փոքր-ինչ պակասել է: Բացի այս, դոլարի փոխարժեքի տատանումները եւս նպաստում են անշարժ գույքի գնաճին. այս դեպքում քաղաքացիների մեծ մասը նախընտրում է ներդրումներ կատարել հենց այս շուկայում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում



