Ժողովրդի անունը, պարզվեց Նարեկ Նալբանդյան է, ով այսօր ապրում է Հովիկ Աբրահամյանի տանը: Այս մասին ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջանի ընթացքում ասել է «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը:
«Ես չհասկացա, թե ինչու պարոն Կոնջորյանը հատկապես Հովիկ Աբրահամյանի անունը հնչեցրեց, որովհետև կարծես թե շահեկան դիրքում չեն հայտնվում: Մարդիկ, ովքեր տարիներ շարունակ ասել են՝ Հովիկ Աբրահամյանի ապօրինի տունը պետք է վերադարձվի ժողովրդին, տարիների ընթացքում պարզվեց, որ այդ ժողովրդի անունը Նարեկ Նալբանդյան է, ու այն տունը, որը դրված էր կալանքի, կալանքը հանվել է, Նարեկ Նալբանդյանը գնել է տունը և ապրում է այդ տան մեջ:
Թող ապրի, բայց այստեղ հարց է առաջանում, թե ինչու՞ է Կոնջորյան Հայկը կոռուպցիայի շրջանակներում հատկապես հիշում Հովիկ Աբրահամյանի փաստը, ում նույնիսկ տունը Նարեկ Նալբանդյանը վերցրեց, ոչ թե վերադարձվեց ժողովրդին: Ես Հովիկ Աբրահամյանի շահերը չեմ պաշտպանում, ու ընդհանրապես, ինչքանով հասկանում եմ, ինքը ձեզ է պաշտպանել ընտրությունների ժամանակ, այնպես որ, հարցը դա չէ»,- նշել է Գրիգորյանը:



