Ժողովրդագրությունում ունենք խնդիրներ. պետք է...

Կառավարության որոշմամբ ընդունվեց ՀՀ 2025 թվականի պետական բյուջեն վերաբաշխում կատարելու մասին հարցը: Նախագծով առաջարկվում է երեխա ունեցող ընտանիքերի բնակարանային ապահովության պետական աջակցության 2024-2026թթ. ծրագրով նախատեսված վճարումները կատարելու համար  2025 թվականի 2րդ եռամսյակի բյուջեն համալրել լրացուցիչ ֆինանսական միջոցներով: 

Վարչապետ Փաշինյանն ընդգծեց, որ սա այն դեպքն է, երբ հաճույքով  կկայցնեն ֆինանսական միջոցների ավելացման որոշում, որովհետև խոսքը ընտանիքում երեխայի ծնվելու կապակցությամբ բնակարան ձեռք բերելու հարցում ընտանիքներին աջակցություն ցուցաբերելն է. «Ժողովրդագրության ոլորտում մենք խնդիրներ ունենք, որովհետև ծնելիության  ցուցանիշները  նվազում են և մենք ամենատարբեր ծրագրերով  պետք է շարունակենք ցուցաբերել աջակցություն այն ընտանիքներին, որտեղ երեխաներ են ծնվում», - ասաց վարչապետը:

Մանրամասները՝ տեսանյութում